Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ քաղաքագետի՝ ՀԱՊԿ-ը չի կարող 100 տոկոսով ապահովել մեր անվտանգությունը

Հուլիս 20,2012 16:25

«Ուզբեկստանի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալը Հայաստանին մտածելու տեղիք է տալիս»,- այս կարծիքին է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ըստ որի՝ սա մարտահրավեր է. « Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ը չի կարող 100 տոկոսով ապահովել մեր անվտանգությունը: ՀԱՊԿ-ը Ուզբեկստանի հետ միասին էլ չէր կարող ապահովել մեր անվտանգությունը: Այժմ կտրուկ քայլեր պետք չէ անել, պետք չէ դուրս գալ ՀԱՊԿ-ից: Բայց ՀԱՊԿ-ն այժմ խնդիրներ ունի, հիմքը շատ թույլ է»,- նշեց Գրիգորյանը:

Քաղաքագետը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ չի համարում, որ Հայաստանը եւս պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնի, սակայն փոխարենը՝ «Պետք է հետեւի ու ակտիվ համագործակցի ՆԱՏՕ-ի հետ ու գոնե մոտ ապագայում անդամակցության խնդիր չդնի: Ինչո՞ւ, որովհետեւ այնտեղ են բոլոր ժամանակակից տեխնոլոգիաները, ռազմական տեխնիկան…»:

Հավելենք, որ Ուզբեկստանի` կառույցը լքելուց հետո, կազմակերպությունը կունենա 6 անդամ երկիր` Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Ռուսաստան ու Տաջիկստան: Նաեւ նշենք, որ Ուզբեկստանն արդեն մեկ անգամ` 1999 թվականին լքել է կառույցը, իսկ 2006 թվականին, կրկին վերականգնել է անդամակցությունը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031