Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը հերքում է, որ հրապարակի վտանգավոր փուչիկների պատվերն արվել է խնայողության համար

Հուլիս 20,2012 16:22

Այսօր հրավիրած ասուլիսում ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը նշեց, որ 905 դեպքով նվազել են հանցագործությունները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Անդրադառնալով հանրապետության հրապարակի փուչիկների գործի վերաբերյալ հարցին՝ այն, որ ոստիկանությունը մեղադրանք առաջադրեց կոնկրետ անձի, արդյոք հարցաքննվե՞լ են կազմակերպիչներ, թե՞ միայն այդ մարդն էր ամբողջ խնդիրը՝ ՀՀ ոստիկանապետի տեղակալ, Քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը պատասխանեց. «Առաջադրվել է մեղադրանք՝ այդ փուչիկները լիցքավորողների համար: Կազմակերպչի անվան տակ պետք է երեւի հասկանանք փուչիկները լիցքավորողներին, մենք գործը, ինչպես մյուս քրգործերը, լիարժեք բոլոր ասպեկտներով եւ բոլոր վարկածներով նայել ենք: Սկզբում քրգործը հարուցվել էր պայթյունավտանգ նյութերի օգտագործման հիմքերով: Պարզվեց, որ նման իրադրության մեջ այդ կանոնները գոյություն չունենալու պատճառով այլ հոդված պետք է առաջադրվեր՝ սպառողների կյանքին վտանգ սպառնացող ապրանքների վաճառքի համար: Պայմանագիր չի կնքվել, եղել է պատվեր»:

Թե ովքեր են պատվիրատուները՝ նա ասաց, որ համբերություն ունենանք, որ քրգործը մոտ ժամանակներս կավարտվի: Հարցին՝ այդ մարդուն պատվիրել են հելիումո՞վ լիցքավորել, թե՞ մեթանով՝ նա պատասխանեց, որ պատվիրվել է միայն լիցքավորել:

Արդյոք ՀՀԿ-ական հաճախորդները չեն պարզել՝ ինչ ռիսկ է պարունակում 7000 փուչիկը, թե՞ առաջնորդվել են հաճախորդը միշտ ճիշտ է սկզբունքով՝ պարոն Համբարձումյանը պատասխանեց. «Այդ պայթյունավտանգ կանոնները տարածվում են միայն արտադրության մեջ՝ մեքենաների լիցքավորման պարագայում: Այս դեպքում ոչ պատվեր տվողին, ոչ գնողին մեղադրանք չի առաջադրվել»: Դիտարկումը, որ պատվեր տվողը փորձել է խնայողություն անել՝ նա հերքեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031