«•Ты – моё, я – твоё•» ֆեյսբուքյան էջը գործում է 2011 թվականի նոյեմբեր ամսից: Այս կարճ ժամանակահատվածում էջը հասցրել է բավականին ճանաչում ունենալ եւ հավանության արժանանալ երիտասարդների (եւ ոչ միայն երիտասարդների) կողմից: Էջի հաջողության բանալին թիմային աշխատանքն է. «Այժմ էջն աշխատացնում են երեք ադմիններ՝ Գայանեն, Լիլիթը եւ Բելլան: Մենք՝ ադմիններով , շատ սիրելով էջը մեր կողմից արված յուրաքանչյուր գրառում արվում է մեծ սիրով»: Նման ֆեյսբուքյան էջ ունենալու գաղափարը շատ պատահական է եղել եւ անմիջապես կյանքի է կոչվել: Ամենադժվար եւ պատասխանատու գործը Էջի հաջողված անուն մտածելն է եղել: Վերջապես ընտրվում է սիրային թեմայով անվանում, որի մասին էլ անվերջ կարելի է խոսել: Էջը սկզբնական շրջանում դժվարություններ է ունեցել ոչ հայտնի լինելու պատճառով, բայց ադմինների ջանասիրաբար աշխատանքի, համբերության եւ սիրո շնորհիվ այն տարածում ունեցավ: «Էջի նպատակն է սիրո թեմայով ամեն բան հասանելի դարձնել բոլորին, նաեւ ուսուցանել, քանի որ շատ գրառումներ հենց ուսուցողական են, կյանքի դասեր են կամ պարզապես բարի խորհուրդներ»,-ասում է ադմինը: Նրա խոսքով, այսօր էջը դարձել է երիտասարդների (եւ ոչ միայն երիտասարդների) մտքերի մի գեղեցիկ հավաքատեղի, որտեղ կիսվում են մտքերով, կարծիքներով, լսում միմյանց, խորհուրդներ տալիս կամ պարզապես շփվում: «Մի անգամ որոշեցինք մեկ ամբողջ օր գրառումներ անել մեր էջը հետեւողների նկարներով, ինչ բավականին աշխուժություն առաջացրեց, քանի որ մինչ այդ նման բան չէր եղել եւ բոլորը մեծ սիրով ներկայացնում էին՝ մի քանի օր առաջ նախապես ուղարկելով իրենց նկարները»: Նա խորհուրդ է տալիս նորելուկ էջի ադմիններին ինքնահաստատվելու համար օգտագործեն միայն իրենց ուժերը, քանի որ դրանից ստացված պտուղները աննկարագրելի քաղցր են լինում: Ցանկանում է, որ բոլորը սիրեն եւ լինեն սիրված. «Թող բոլորի կյանքում լինի այն մեկը, ում կասեն «Դու իմն ես, ես՝ Քոնը»:
Քրիստինա Միրզոյան