Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջում երեկ տեղադրված հայտարարությունում նշված է, որ «Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ցանկանում է վերահաստատել կառավարության միանշանակ աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը եւ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում 2012 թվականի հուլիսի 19-ին անցկացված այսպես կոչված «նախագահական ընտրությունները»:
Պաշտոնական Թբիլիսին գտնում է, որ անհրաժեշտ է ուժեղացնել միջազգային հանրության ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով, կողմերի միջեւ կառուցողական երկխոսության միջոցով լուծելու համար:
1990-ականների վրաց – աբխազական պատերազմի արդյունքում Աբխազիան անջատվեց Վրաստանից, իսկ չորս տարի առաջ Վրաստանից անջատվեց Հարավային Օսիան: Աբխազիան ու Հարավային Օսիան իրենց անկախ պետություններ են հռչակել, որոնք ճանաչվել են Ռուսաստանի եւ մի քանի փոքր երկրի կողմից:
«Ազատություն» ռադիոկայան