Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ի ընտրությունները Հայաստանի նման մրցակցային էին

Հուլիս 20,2012 15:27

«Ցանկացած կոնվենցիա ուսումնասիրելիս կտեսնենք, որ այնտեղ ֆիքսված է, որ ցանկացած ժողովուրդ իրավունք ունի ձեւավորել իր իշխանությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունների մասին խոսելիս, ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ շեշտելով, որ Ղարաբաղի ընտրություններն այս տեսանկյունից լեգիտիմ էր:

Գրիգորյանն առանձնացրեց Ղարաբաղի ընտրությունների մրցակցային ու թեժ պայքարով ընթանալու փաստն ու ասաց, որ աշխարհն ուզած- չուզած հաշվի կնստի այդ հանգամանքի հետ:

Իսկ թե ինչ նմանություններ կային Ղարաբաղի եւ Հայաստանի ընտրություններում՝ Գրիգորյանը նշեց. «Միայն մի շատ կարեւոր նմանություն էր՝ եւ Հայաստանում, եւ Ղարաբաղում մրցակցություն կար: Ամեն դեպքում, մենք չպետք է վերածվենք Ադրբեջանի, որտեղ միայն մեկին են ընտրում ու այլընտրանք չկա: Այլընտրանք պետք է լինի ու դա մեզ պետք է Ղարաբաղի անվտանգությունը պաշտպանելու համար»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031