Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արմյանսկի տեռորիզմ» գիրքը վաճառած Ակոջյանն ազատ արձակվեց

Հուլիս 20,2012 15:22

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, 4 տարվա ազատազրկման էր դատապարտել Սպարտակ Ակոջյանին: Վերջինը, ինչպես լուսաբանելով դատական նիստերը, տեղեկացրել ենք, Վրաստանից իր հետ Հայաստան էր բերել «Արմյանսկի Վեստնիկ» 10 հատ գրքույկներ, որը, ըստ մեղադրանքը պաշտպանող Արամ Ամիրզադյանի, վաճառել էր «Վենիսաժում», ապրիլի 23-ին, դրանով իսկ վիրավորել էր հայ ժողովրդի ազգային զգացումները, քանի որ այնտեղ խոսք էր գնացել նաեւ հարեւան պետության դեմ մեր «տեռորի» մասին էլ:

Այսօր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը Ս. Ակոջյանին անմեղ ճանաչեց՝ հանցակազմի բացակայության հիմքով, գործի վարույթը կարճվեց եւ նա ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճից: Ակոջյանի պաշտպանն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Էդիկ Չինարյանը:

 

 

 


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031