Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ առեւտրի գոտի մտնելու համար վարչապետը հանձնարարել է կենդանիներին գրանցել ու համարակալել

Հուլիս 20,2012 15:07

Այսօր մեր երկրից մատների վրա հաշված ապրանքատեսակներ են արտահանվում Եվրոպա: Հայաստանի դեպքում Եվրոպան, այսպես ասած, «վետո» է դրել հատկապես սննդամթերքի վրա, քանի որ հայ արտադրողների սննդամթերքը մի շարք նորմերով չի համապատասխանում եվրաչափանիշներին: Այն տնտեսվարողներն էլ, որոնք եվրաչափանիշներին համապատասխան արտադրանք են տալիս, միեւնույն է՝ նրանց ապրանքն էլ Եվրոպան չի ընդունում, քանի դեռ այդ «վետոն» չի հանվել: Եվրամիության հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիր կնքելու համար Հայաստանը պետք է մի շարք ոլորտներում բարեփոխումներ իրականացնի: Այսօր «Էրեբունի պլազա» հյուրանոցում ԵՄ խորհրդատվական խումբը մեր երկրի տնտեսական ոլորտի պատասխանատուներին ներկայացրեց այն պահանջները, որոնք մեզ պետք են ազատ առեւտրի գոտի մտնելու համար:
Կենդանիների համար բարեկեցության պայմաններ ապահովելուց, նրանց գրանցելուց ու համարակալելուց սկսած մինչեւ խաղալիքների անվտանգություն, ապրանքների ժամանակակից դիզայն մեր երկիրը պարտավոր է ապահովել: Խորհրդատվական խմբի ներկայացուցիչ Ռիչարդ Ուիթլին նկատեց, որ շատ դեպքերում էլ մեր ապրանքները մերժում են, քանի որ դրանց քանակը չի բավարարում ու համապատասխանում փաստաթղթերում նշված թվի հետ. «Մեկ կիլոգրամը Եվրոպայում էլ այդ նույն 1 կիլոգրամն է»:
Խորհրդատվական խմբի անդամ, մաքսային գործի 40 տարվա մասնագետ Թոմ Հեմփելի դիտարկմամբ, Հայաստանը պետք է մաքսային տեխնոլոգիաները կատարյալի հասցնի, որպեսզի մաքսազերծումը հենց մաքսակետում կատարվի, բացի այդ, մաքսայինը ավելի որակյալ ու թարմ տեղեկատվություն կունենա. «Այդ դեպքում նաեւ համեստ միջամտություն կլինի, հատկապես այն տնտեսվարողների գործերին, որոնք պարտաճանաչ են: Երբ համատեղես տեղեկատվական տեխնոլոգիաները եւ ռիսկերի կառավարումը, տվյալ ապրանքն ավելի շուտ կհասնի շուկա»: Ըստ նրա, մաքսատուրքի վճարման ժամկետը կարելի է երկարացնել մինչեւ 30 օր, իսկ մաքսային բրոքերի ծառայություններն էլ պարտադիրից դարձնել կամավոր. «Մաքսային բրոքերների հետ ես որեւէ խնդիր չունեմ, բայց եթե ներմուծողը ինքն է ուզում իր գործերը վարի, ինչու պետք է ավել գումարներ վճարի ու օգտվի նրանց ծառայությունից»:
Եվրոպացի մասնագետը խորհուրդ տվեց նաեւ ներդրողների համար պարզեցնել ընթացակարգերը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը եվրոպացի մասնագետներին հայտնեց, որ ՀՀ վարչապետն արդեն հանձնարարել է կենդանիների գրանցման, համարակալման գործընթացը սկսել, որպեսզի կարողանան նրանց շարժին հետեւել: Հայաստանի համար կարեւոր է ապրանքի ծագման կանոնների վերաբերյալ Հայաստան-ԵՄ համաձայնությունը:
Ազատ առեւտրի գոտում ապրանքների 95%-ի նկատմամբ կկիրառվի զրոյական մաքսատուրք:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031