Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայերի խնդիրների լուծման իմաստով «ամեն ինչ նույնը մնալու միտում ունի»

Հուլիս 20,2012 14:54

Սիրիահայ գրող Տիգրան Գաբոյանը երեք ամիս է Հայաստանում է: Այսօր էլ «Հայելի» ակումբում խոսում էր Սիրիայում ընթացող վերջին դեպքերի ու հայ համայնքի վրա դրա ազդեցության մասին: Ինքն ամեն օր կապի մեջ է եւ ասում է, որ այնտեղ ոչ-մի խուճապ չկա. «Մինչեւ հիմա զոհվել է վեց հայ: Իմ իմանալով, երկու-երեք հոգին զինծառայողներն են եղել, իսկ մնացածը` քաղաքացիներ: Համայնքը միշտ օրինականությանն ու ապահովությանն է ձգտել: Այն ամենակազմակերպվածն է ամբողջ աշխարհում: Հուսով եմ` այս դեպքերը չեն քայքայի մեզ»:

Որքանով տեղյակ է Գաբոյանը, Սիրիայից Հայաստան ժամանածների հիմնական մասը բնակվում է վարձով: Չնայած դրան, եթե ընտրելու լինեն Հայաստան, թե Սիրիա, ապա, բանախոսի պնդմամբ, նրանց առաջին նախապատվությունը կլինի Հայաստանը: Նա նաեւ նկատել է` շատացել է այստեղ վերադառնալու միտումը:

Իր խոսքով, ՀՀ. Սփյուռքի նախարարությունը մշակում է վերաբնակեցման ծրագիր, իսկ կառավարությունը նույնպես ինչ-որ մի բան անում է, իսկ թե ինչ` սիրիահայը չկոնկրետացրեց:

Տիգրան Գաբոյանը վախ չունի, թե ով կգա իշխանության. «Ոչ իսլամիստները, ոչ մյուսները, կարծում եմ, համայնքին չեն սպառնա»:

Բանախոսը առաջարկեց` հեշտացնել  վիզայի ստացումն ու ավելացնել չվերթները, ավիաընկերություններից մեկին էլ խնդրել են` իջեցնել ավիատոմսի գինը, իսկ կառավարությանն էլ կոչ է անում` լուծել գաղթական սիրիացիների կացության հարցը: «Այս առաջարկներին դեռ կոնկրետ պատասխան չենք ստացել, սակայն ամեն ինչ նույնը մնալու միտում ունի»,- ասում է սիրիահայը:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031