Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկավարժական համալսարանի քիմիայի ֆակուլտետ հայտ է ներկայացրել ընդամենը 11 դիմորդ

Հուլիս 20,2012 14:35

Այս տարվա ընդունելության քննությունների ընթացքում Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական  համալսարանի ուսանող է դարձել 1532 դիմորդ: Մրցույթը բարձր է եղել հայոց լեզու եւ գրականություն, մանկավարժություն եւ մեթոդիկա մասնագիտությունների գծով: Այս մասին «Երկու երես» մամուլի ակումբում այսօր հայտնեց մանկավարժական  համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը. «Կենսաբանության, աշխարհագրության եւ մաթեմատիկայի ֆակուլտետներում թափուր տեղեր չեն մնացել: Փոխարենը՝ քիմիայի ֆակուլտետ ընդունելության հայտ է ներկայացրել ընդամենը 11 դիմորդ»:

Պարոն Մելիք-Բախշյանը տեղեկացրեց, որ նոր մասնագիտության՝ հագուստի մոդելավորման գծով հայտ է ներկայացրել 15 դիմորդ, ինչը գոհացուցիչ արդյունք է. «Միանշանակ, նախընտրելի է ընդունելության ոչ թե քանակը, այլ որակը: Դիմորդի համար ընդունելությունը պետք է հեշտ լինի, իսկ ավարտելը՝ դժվար, որպեսզի շրջանավարտը կարողանա տիրապետել անհրաժեշտ հմտություններին»: Ռեկտորի խոսքով՝ առավել ակտուալ են բուհի հատուկ կրթական գծով մասնագիտությունները՝ սուրդոմանկավարժություն, տիֆլոմանկավարժություն, մանկավարժություն եւ հոգեբանություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031