Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանի դեմ հայցը մերժվեց

Հուլիս 20,2012 14:20

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Սուքոյանը հրապարակեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա.Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ հայցով դատական ակտը:

Հրապարակվեց վճռի եզրափակիչ մասը:

Դատարանը վճռեց իրավապաշտպան կազմակերպության՝ զրպարտության միջոցով գործարար համբավին պատճառված վնասի դեմ հայցը մերժել:

Իսկ Վանաձորի հելսինկյանների պատվին, արժանապատվությանը, ՀՀ կառավարության շենքի դիմաց  բողոքի ակցիա կազմակերպած, ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերի դեմ վիրավորական արտահայտությունների պահանջների մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվեց:Դատական ծախսերի հարցը համարվեց լուծված:

Ոչ հայցվորի ներկայացուցիչները՝ Արթուր Սաքունցը, Վահե Գրիգորյանը, ոչ էլ պատասխանողի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը, հրապարակմանը ներկա չէին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031