Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկանդարյան. Արցախում էլ աշխատեցին վարչական ռեսուրսները

Հուլիս 20,2012 14:17

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ, Ղարաբաղում նախագահական ընտրությունները բավականին սահուն են անցել, չնայած որոշակի խնդիրներին: Այդ մասին այսօր «Հենարան» ակումբում ասաց քաղաքագետը՝ խնդիրներից առանձնացնելով վարչական ռեսուրսների կիրառումը . «Ադմինիստրատիվ ռեսուրսներն աշխատեցին նաեւ Ղարաբաղում, բայց ահավոր ոչինչ չի կատարվել»:

Ըստ նրա, ընդդիմությունը հաղթեց 3 քաղաքներում՝ Մարտակերտում, Ասկերանում ու Մարտունիում, հաջողություններ չունեցավ Ստեփանակերտում:

Նա ասաց, որ ընտրական ընթացքում լուրջ ընդհարումներ դեռ չի նկատել, իսկ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի հայտարարությունից հասկացել է, որ նա աշխատելու է որպես ընդդիմություն. «Այսինքն, հույս կա, որ ընտրությունների արդյունքները կընդունվեն»:

Քաղաքագետն անդրադառնալով Ադրբեջանի ու այլ երկրների կողմից Ղարաբաղի ընտրությունների վերաբերյալ մեկնաբանություններին, շեշտը դրեց հատկապես Ադրբեջանի ԱԳՆ-ի եւ ԵԱՀԿ-ի հայտարարությունների վրա: Ըստ Ադրբեջանի հայտարարության, ընտրությունները կամրապնդեն Արցախի ստատուս քվոն, իսկ ԵԱՀԿ-ի հայտարարության մեջ նշված էր, որ ընտրությունները չեն ազդի ստատուս քվոյի վրա. «Ես համաձայն եմ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության հետ: Հանրության կողմից ընդունված ընտրություններն ամրապնդում են պետական ինստիտուտները»:

Ինչ վերաբերում է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը, թե չեն ընդունում Արցախի ընտրությունները ու կողմ են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, քաղաքագետն ասաց, որ «Վրաստանը խնդիր ունի Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հետ , այդ պատճառով վրացական իշխանությունները պետք է ցուցադրեն , որ իբր չեն ընդունում պետությունն ընդհանրապես, Վրաստանն այդպիսի դիրքորոշում ցուցադրեց նաեւ Կոսովոյի հարցում… սրան պետք է վերաբերվել փոխըմբռնմամբ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031