Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարագիտականի լեռնաարդյունաբերության եւ նյութագիտության ֆակուլտետներում դիմորդների ամենաքիչ քանակությունն է գրանցվել

Հուլիս 20,2012 14:09

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն (ՀՊՃՀ) այս տարվա ընդունելության քննությունների համար առաջադրել էր 1286 տեղ, որից 243-ը՝ պետպատվերով: Վճարովի հիմունքներով բուհ է ընդունվել 1170 դիմորդ: Այս մասին «Հայացք» ակումբում այսօր հայտնեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի  ռեկտոր Արա Ավետիսյանը: Նա նշեց, ոչ մինչ ընդունելության քննությունների մեկնարկը՝ մի քանի ամիս շարունակ նախկին շրջկենտրոնների ավարտական դասարաններ ունեցող բոլոր դպրոցների աշակերտների հետ  բուհն անցկացրել է տեղեկատվական եւ խորհրդատվական հանդիպումներ. «Բաժանվել են բուկլետներ՝ համալսարանի մասնագիտությունների եւ լաբորատորիաների վերաբերյալ, բացի այդ՝ պատրաստել ենք մոտ կես ժամ տեւողությամբ հոլովակ, որի միջոցով կարելի է ծանոթանալ ուսման պայմաններին»:

Ռեկտորի տեղեկացմամբ՝ ճարտարագիտական համալսարանն  այս տարի ընդունելություն էր կազմակերպել տեղեկատվական ոլորտի երեք նոր մասնագիտությունների գծով. «Ավանդաբար մրցույթը բարձր էր մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի գծով: Դիմորդների ամենաքիչ քանակությունը գրանցվել է լեռնաարդյունաբերություն եւ նյութագիտություն ֆակուլտետներում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031