Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետը հանդիպել է Արգենտինայի դեսպանին

Հուլիս 20,2012 13:51

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերայի հետ։

Ընդգծելով հայ–արգենտինական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը` քաղաքապետը ներկայացրել մայրաքաղաքի զարգացման հեռանկարները և նշել է, որ  Երևանի և արգենտինական քաղաքների միջև հարաբերությունները ընդլայնման լայն հեռանկար ունեն:

<<2000 թվականից Երևանը և Բուենոս Այրեսը քույր քաղաքներ են հանդիսանում։ Երևանը 2012 թվականի համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու տոնակատարությունների շրջանակում հյուրընկալելով Բուենոս Այրեսի քաղաքապետին` համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու լավ հիմքեր դրվեցին: Ի նշան մեր բաերկամության Աջափնյակ վարչական շրջանում այսօր վերակառուցվում է կենտրոնական այգին, որը  անվանվելու է Բուենոս Այրեսի և դառնալու է վարչական շրջանի փոքր կենտրոնը>>,-նշել է Տարոն Մարգարյանը՝ միաժամանակ կարևորելով երկու երկրների դեսպանների ակտիվ մասնակցությունը հարաբերությունների ընդլայնման գործում:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ընդունելության համար և հույս հայտնել, որ իր առաքելության շրջանակում քաղաքապետարանի հետ կծավալվի արդյունավետ համագործակցություն:

 

 Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցել համատեղ, փոխշահավետ ծրագրերի իրականացմանը և ակնկալում է համագործակցություն տարբեր ոլորտներում՝ մասնավորապես քաղաքային տնտեսության կառավարման ոլորտի բոլոր ուղղություններով փորձի փոխանակման և այլ ծրագրերի շուրջ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

թե մարդկանց քաղաքական հայացքներով կամ քաղաքական պատկանելությամբ, այլ նրանց մասնագիտական պրոֆեսիոնալիզմով:

 

Ձեր հրապարակած մյուս տեղեկությունը, թե ռեկտորի հարսը նրա պաշտոնավարման ժամանակ աշխատանքի է ընդունվել բուհ, ապա դա եւս ապատեղեկատվություն է, քանի որ ռեկտորի հարսը գիտությունների թեկնածու է, եւ մինչ Կորյուն Աթոյանի ռեկտոր ընտրվելն աշխատել է բուհում՝ բիզնեսի կազմակերպման ամբիոնում:  «Ռեկտորի բարեկամներին եւ տավուշցի ընկերներին»  աշխատանքի ընդունելու մասին դիտարկումը եւս սխալ է. համենայն դեպս անհասկանալի է՝ ում նկատի ունեք:

Հ. Գ. ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի ընտրվելուց ի վեր բուհում շատ դրական փոփոխություններ են կատարվել եւ դեռ կկատարվեն, եւ ուրախ կլինեինք, որ դրանք Ձեր կողմից չանտեսվեին: Հավելենք նաեւ, որ հարցի շուրջ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը պատրաստ է նաեւ հարցազրույց տալ Ձեր թերթին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031