Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սյունիքը բացառիկ արժեքներ ունի, բայց չենք կարողանում մատուցել

Հուլիս 20,2012 13:34

Իտալուհի Նադյա Պասկուալը գրեթե մեկ ամիս շրջել է Սյունիքի մարզում, եղել արգելոցներում, ծանոթացել պատմամշակութային հուշարձաններին ու եկել այն եզրակացության, որ Սյունիքի մարզը վայրի բնությամբ ու գրավիչ անարատ տարածքներով էկոտուրիզմի զարգացման մեծ հեռանկարներ ունի, որոնցից շատերի տեղը նույնիսկ հայ տուրիստները չգիտեն: Նադյան Սյունիք է ժամանել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) Ձեռնարկությունների զարգացում եւ շուկայի մրցունակություն ծրագրի (EDMC) եւ Սյունիքի մարզում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում՝ որպես կարճաժամկետ խորհրդատու, եւ առաքելություն ուներ ուսումնասիրել տեղանքը՝ բացահայտել տուրիզմի զարգացման հնարավորությունները եւ գնահատել էկոտուրիզմի առկա ներուժը:

Նշենք, որ Սյունիքի հարավը պահպանվող տարածքների քանակով՝ արգելավայրերով, արգելոցներով ու ազգային պարկով, հանրապետությունում առաջինն է: Չնայած սրան, հայերս չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին: Փորձագետը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Սյունիք գալուց առաջ բավարար տեղեկատվություն չի կարողացել գտնել համացանցում Սյունիքի մասին, այն ինչ այս մարզում մշակութային բացառիկ արժեքներ կան. «Իհարկե, կան բաներ, որոնք պետք է զարգանան ու կատարելագործվեն, ճանապարհները բարեկարգվեն: Մայրուղին լավ վիճակում է, բայց երբ ուզում ես գնալ գյուղեր կամ տեսարժան վայրեր՝ ճանապարհները լավ վիճակում չեն գտնվում»,- նկատում է Նադյա Պասկուալը:

Իտալացի խորհրդատուի տպավորությունների ու խորհուրդների մասին կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031