Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Հսյրիկյանը՝ կոնգրեսականներին. «Մարդիկ, որոնք ասում էին՝ ընտրություններին փողը վերցրեք՝ ուրիշին քվեարկեք, էությամբ փչացած են»

Հուլիս 20,2012 13:30

«Ես որոշել եմ մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին: Կսատարի՞ ինձ ԱԻՄը-ը՝ շատ լավ, չի սատարի՝ ինձ կսատարի  Դաշնակցությւոնը, «Ժառանգությունը», նույնիսկ ՀԱԿ-ն ու Հանրապետականը»,- այսօր «Տեսակետ» ակումբում հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Սա ասելուց հետո նա ընդգծեց. «Ընդդիմության միասնությունն ինձ համար էական չէ: Գաղափարական տեսակետից մենք ավելի ընդհանրություններ ունենք Հանրապետականի հետ, քան ընդդիմության դաշտում հայտնված կազմակերպություններից շատերի հետ: Բայց նախագահական ընտրությունների այս փուլում մեզ միավորողը լինելու են ծրագրերը: Այդ ծրագրերը ոչինչ չեն  արժենա, եթե չկարողանանք մեր կողմը գրավել իշխանական թեւից որոշ հատվածը: Նա, ով ասում է ընդդիմության միասնական ճակատ սարքենք հաղթանակի համար, նա միամիտ  կամ խաբեբա, կամ որն ավելի վատ է՝ նա ավազակամիտ է՝ ավազակաբարո մարդ: Որովհետեւ եթե դու, չունենալով պառլամենտական մեծամասնություն, հույս ունես նախագահի պաշտոնի միջոցով ինչ-որ բան փոխել, նշանակում է՝ դու պիտի ավազակային մեթոդներով գործես: Պիտի կանչես պառլամենտականներին առանձին-առանձին, վախեցնես: Առաջիկա 5 տարիների համար մենք ունենք հանրապետականների մեծամասնություն»:

Aravot.am-ի հարցին՝ հնարավոր չէ՞, որ ընդդիմությունը միավորվելով, կամ թեկուզ միայն ՀԱԿ-ը ոտքի հանի ողջ ժողովրդին, հատկապես, որ ժողովուրդը հիասթափված է, հնարավոր չէ՞ իշխանափոխություն անել օրինական ճանապարհով՝ ոտքի հանելով ժողովրդին, նա պատասխանեց.  «ՀԱԿ-ը ժողովրդին ոտքի հանեց, սատարեց ինձ, Հարկայինին ընտրին նախագահ, ես ուզում եմ ունենալ միասնական ուղղագրություն, ընդունում ենք օրենք՝ Լեզվի մասին օրենքում փոփոխություն  կատարելու մասին: Տանում եմ պառլամենտ՝ չեն ընդունում: Ես ասում եմ՝ Ազգային անվտանգության ղեկավար, պարզիր, թե պառլամենտում դեմ քվեարկած մարդիկ ով ինչ թերություն, ով ինչ օբյեկտներ ունի: Հարկայինին ուղարկում եմ նրանց օբյեկտները, բոլորին վախեցնում են, թեթեւակի ակնարկում են՝ այ եթե դու կողմ քվեարկեիր մեր նախագահի ասածին, հարկային հսկողությունը կվերանար: Տղադ բանտում նստած է՝ պիտի ազատվեր՝ չի ազատվում, հիմա դա դուք ի՞նչ գործունեություն կկոչեք՝ ավազակային չե՞ք կոչի: Բոլորն էլ որ միավորվեն, Հանրապետականն ունի մեծամասնություն, եթե որեւէ պատգամավորի վրա փորձեմ ճնշում գործադրել արտախորհրդարանական՝ օգտագործելով նախագահի՝ ուժային կառույցները օգտագործելու միջոցները, ապա դա ես համարում եմ ավազակաբարո: Այն մարդիկ, որոնք ասում էին՝ գնացեք ընտրություններին, փողը վերցրեք, բայց խաբեք, ուրիշին քվեարկեք, այդ նույն մարդիկ, որ էությամբ փչացած են, նրանք ասում են՝ մեր մարդը, որ դառնա նախագահ, բոլորը մի օրվա մեջ շուռ կգան նախագահի կողմը: Այսինքն՝ իրենք նույն որակի մարդիկ են: Այլ  միջավայրում այլ բառ կօգտագործեի: Դա կոչվում է ավազակաբարո, ավազակամիտ մարդիկ»:

Հարցին՝ ո՞րն  եք ավելի հավանական համարում, որ կսատարեք իշխանությա՞ն թեկնածուին, թե՞ ընդդիմության՝ նա պատասխանեց. «Ավելի հավանական համարում եմ, որ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը սատարեն ինձ»:

«Ժառանգությունը» համարում է, որ ամենախարիզմատիկ թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է, ՀԱԿ-ը հայտարարում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանից լավ թեկնածու չկա, այս պարագայում չե՞ք կարծում, որ հնարավոր չէ միավորվել՝ Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Ճիշտ է, չեմ վիճում, շատ բարի, բոլորն էլ որակներ են, եթե որակ չլինեին, կարծում եմ ՝ համախմբման մասին խոսք չէր լինի»:

Նշենք, որ Պարույր Հայրիկյանը դիմել է վարչապետին, որ ԱԻՄ-ի 25-ամյակը պետականորեն հատուկ միջոցառումներով նշվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031