
Հուլիսի 19-ին, ժամը 07.50-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Փշատավան գյուղում մեքենա է այրվում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, գյուղի բնակիչներից մեկի տան բակում կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի ազդանշանային համակարգը միացել է, ինչի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 05.00-ին, 1 մարտական հաշվարկի ուժերով:
Վնասի չափը և հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: