Լրահոս
Օրվա լրահոսը

Նկատողություն Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավարին

Հուլիս 20,2012 12:48

Արսեն Բաբայան

2012թ. հուլիսի 11-ին «Facebook» սոցիալական ցանցի «Armenian Lawyers» խմբում փաստաբան Սամվել Ջաղինյանը հրապարակել էր Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Գաբրիելյանի գրությունը՝ հասցեագրված փաստաբանի վստահորդին:

ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը քիչ առաջ «Փաստինֆո» լրատվական գործակալությանը տեղեկացրեց, որ բարձրացված հարցի շուրջ ՀՀ դատական դեպարտամենտում ավարտվել են ուսումնասիրությունները:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավարը ծառայողական պարտականությունները կատարել է թերի, ինչի կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 2012թ. հուլիսի 19-ի հրամանով Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Գաբրիելյանին հայտարարվել է նկատողություն:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031