Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի հանկարծ սիրիահայերը Հայաստան չգան

Հուլիս 20,2012 12:37

Սիրիահայերի՝ Հայաստանում ապաստան գտնելու հետ կապված դժվարությունները հերթական անգամ բացահայտեցին այն իրողությունը, թե իրականում ինչ վերաբերմունք ունեն Հայաստանի իշխանությունները Սփյուռքի, «հայկական աշխարհի» եւ ընդհանրապես պետության նկատմամբ։

Խոսքն, ի դեպ, «Արմավիայի» մասին չէ, թեեւ այդ ընկերությունը, մեղմ ասած, իրեն շատ վատ պահեց այս իրավիճակում։ Վերջին հաշվով՝ այդ ընկերության սեփականատերը Հայաստանում չի ծնվել, կյանքի մեծ մասը Հայաստանում չի ապրել, «ազգային փոխադրողի» կարգավիճակն էլ ընկալում է որպես սովորական բիզնես, որի նպատակը ցանկացած գնով հնարավորինս շատ փող աշխատելն է։ Դրա համար էլ այդ ավիաընկերությունը Հալեպ-Երեւան տոմսեր չի վաճառում, վաճառում է միայն «տուդա-աբրատնի», թեեւ շատ լավ գիտի, որ Սիրիայից Հայաստան եկողներին այդ «աբրատնին» պետք չէ։ Մի խոսքով՝ նա վարվում է ճիշտ եւ ճիշտ «գռդոնչի» տաքսիստների պես, ովքեր «ռայոն» գնալու համար սովորականից մեծ գումար են պահանջում, որովհետեւ դատարկ են հետ գալու։

Բայց խոսքն «Արմավիայի» մասին չէ, խոսքը պետական կառույցների մասին է։ Խոսքն այն մասին է, որ հայ ժողովրդի մի հատվածը հայտնվել է շատ ծանր վիճակում, ու բոլորը միանգամից իրար խառնված՝ ձգտում են անպայման ինչ-որ «քյար ունենալ» այդ վիճակից։ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչն ասում է, որ իրենք չգիտեն, թե ինչ պետք է անել, բայց եթե որեւէ մեկը կոնկրետ քայլեր հուշի՝ նրա ճակատը կպաչեն, արտգործնախարարությունը ոչ մի կոնկրետ բան չի ասում եւ այլն։ Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի հանկարծ սիրիահայերը Հայաստան չգան։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Սիրիայում ապրող հայը պոտենցիալ զբոսաշրջիկ է՝ Մասիսով հիացող ու «հայրենիքին մեջ» գումարներ ծախսող, իսկ Հայաստան տեղափոխվածը՝ շարքային փախստական, որի վրա պետությունն ինքը պիտի փող ծախսի:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031