«Պարի-Սեն-Ժերմենում» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի՝ տարեկան 14 միլիոն եվրո աշխատավարձը անպարկեշտ բարձր է: Այս համոզման է Ֆրանսիայի բյուջեի հարցով նախարար-պատվիրակ Ժերոմ Կայուզակը:
«Դա ոչ թե պատկառելի, այլ անպարկեշտ մեծ գումար է: Սպորտ չէ, երբ խաղացողին այդպիսի գումար են վճարում: Անթույլատրելի է այդպես վարվել այն դեպքում, երբ բախվելով համաշխարհային ճգնաժամի ծանր հետեւանքներին՝ ամեն ոք աշխարհում ստիպված է խնայել», – հայտարարել է Ժերոմ Կայուզակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ