Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամն առաջարկում է ողբերգություն չսարքել որոշների հեռանալուց

Հուլիս 20,2012 11:55

Հատված ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի հետ հարցազրույցից:

– Տիկին Թադեւոսյան, ինչպես կմեկնաբանեք ՀԱԿ-ի կազմաքանդման մասին հայտարարությունները։

 

– Դե ՀԱԿ-ը լքողների շարքում վերջին ժամանակներս պարզապես ակտիվություն չի նկատվում։ Ուղղակի ժողովրդի վրա մեծ ազդեցություն թողեց եւ, ընդհանրապես, ընդդիմադիր հանրության վրա նույնպես մեծ ազդեցություն ունեցավ մեր հարգարժան Դավիթ Շահնազարյանի հեռանալը ՀԱԿ-ից։ Եվ այս ամենը քննարկումների առիթ տվեց, ինչը բնական է: Լքել ՀԱԿ-ը չի նշանակում լքել քաղաքական պայքարը։ Պետք չէ այս ամենից ողբերգություն սարքել։

– Ի՞նչն է պատճառը, որ լքում են ՀԱԿը։

– Ձեր տված հարցից կարելի է եզրակացնել, որ ՀԱԿ-ը լքում են մասսայաբար։ Դա այդպես չէ, այդ ամենը տեղի է ունենում ժամանակ առ ժամանակ՝ կապված տարբեր իրադարձությունների հետ, այս կամ այն անձի սպասումների չիրականանալու հետ, գաղափարական տեսանկյունների անհամատեղելիության, հիասթափությունների հետ… Մի խոսքով, պատճառները կարող են տարբեր լինել, եւ կրկնում եմ՝ այս ամենը նորմալ է։ Քննարկումներն էլ են նորմալ, կարեւորն այն է, որ ՀԱԿ-ը հավատարիմ մնա իր նպատակներին եւ մնա իր խոսքի տերը։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031