Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը Ղարաբաղում կայացած ընտրությունների մասին

Հուլիս 20,2012 11:34

Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրությունների վերաբերյալ այսօր հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հայտարարության մեջ ասված է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Ռոբերտ Բրադկեն Միացյալ Նահանգներից, Իգոր Պոպովը` Ռուսաստանից, եւ Ժակ Ֆորը` Ֆրանսիայից) ուշադրություն են դարձրել Լեռնային Ղարաբաղում 2012թ. հուլիսի 19-ին կայացած «ընտրությունների» անցկացման մասին լուրերին:

Համանախագահներն ընդունում են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների անհրաժեշտությունը` փորձել ժողովրդավարական եղանակով կազմակերպել բնակչության հանրային կյանքը նման միջոցառման միջոցով: Սակայն համանախագահները նշում են, որ երեք երկրներից եւ ոչ մեկը, ոչ մի այլ երկիր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն:

Համանախագահներն ընդգծում են, որ հուլիսի 19-ին կայացած միջոցառումը որեւէ կերպ չի կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացող բանակցությունների ելքը` ղարաբաղյան հակամարտության ամուր եւ խաղաղ կարգավորման հասնելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031