Լրահոս
Օրվա լրահոսը

Բոզոյանը բերանով փուչիկ է փչում ու վաճառում

Հուլիս 20,2012 11:33

Երեկ ոստիկանությունը մանկական խանդավառությամբ հայտարարեց, որ 2012 թ. մայիսի 4-ին Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀԿ համերգ-հանրահավաքի ժամանակ շուրջ 7000 փուչիկների պայթյունի գործով վերջապես մի հոգու մեղադրանք է առաջադրվել։ Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով՝ 2012թ. հուլիսի 18-ին Սերոբ Բոզոյանին (փուչիկները լիցքավորած անձին) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (նույն արարքը, որն անզգուշությամբ վնաս է պատճաոել երկու կամ ավելի անձանց առողջությանը), որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին, նախաքննությունը շարունակվում է։

Ո՞վ է Սերոբ Բոզոյանը, ինչ-որ կազմակերպության աշխատակի՞ց, թե՞ անհատ ձեռներեց, ոստիկանությունից չհայտնեցին, ասացին, որ պաշտոնական հաղորդագրությունում տեղ գտած տեղեկություններից բացի՝ այլ տվյալներ դեոեւս չունեն։

Երեկ երեկոյան մեր թղթակցին հաջողվեց գտնել Սերոբ Բոզոյանին։ Նա չի աշխատում ինչ-որ լուրջ ծառայությունում, չի աշխատում որեւէ խանութում կամ կրպակում։ Նա երեւանյան փողոցներից մեկի (փողոցը չենք նշում) մայթեզրին նստած՝ ոչ թե գազով, այլ բերանով փուչիկ է փչում ու վաճառում։ Այս մարդու «աշխատավայրը» միանգամից տրամաբանական մի շարք հարցեր է առաջացնում։ Արդյո՞ք այս մարդը այդ վայրում կարող էր մի քանի հազար փուչիկ փչել, ու արդյո՞ք այդքան բարդ էր նրան գտնելը, որ ոստիկանությունը միայն նախօրեին է նրան մեղադրանք առաջադրել, արդյո՞ք նա հայկական արդի արդարադատության համակարգում քավության հերթական նոխազը չէ։ Չափազանց խեղճ եւ վախեցած այս մարդը միանգամից հրաժարվել է պատասխանել մեր թղթակցի հարցերին։ Միակ բանը, որ նա կրկնել է՝ այն է, որ ինքը հոգնել է։ «Ես չեմ ուզում խոսամ: Էս երեք ամսում հոգիս դուրս եկավ։ Չեմ ուզում ոչ խոսամ, ոչ ինչ-որ բան խոսամ»։ Արդյո՞ք իսկապես ինքն էր փչել փուչիկները, եթե՝ այո, ապա՝ որտե՞ղ եւ ինչպե՞ս, արդյո՞ք ինքը գիտեր, որ փուչիկները լիցքավորում է վտանգավոր գազով, այդ ինչպե՞ս էր ստացվել, որ ՀՀԿ-ն 7000 փուչիկ էր պատվիրել հենց իր մոտ։ Այս եւ մի շարք այլ հարցեր մնացել են անպատասխան։

«Ձեզ սպառնացե՞լ են, որ որեւէ բան չասեք»,- հարցրել է մեր թղթակիցը Սերոբին։

Ի՞նչը պետք ա սպառնան։ Ինչի՞ տեր եմ, որ ինչին էլ սպառնան։ Հոգնել եմ արդեն ամեն ինչից, ուզում եմ՝ մեռնեմ գնամ։ Չգիտեմ՝ ինչ անեմ։

– Արդա՞ր է, որ ձեզ մեղադրանք են առաջադրել։

Էդ հետո կերեւա։

– Դուք ձեզ մեղավոր համարո՞ւմ եք։

Այ ցավդ տանեմ, ես ինձ վատ եմ զգում հիմա, չեմ ուզում խոսալ: Մեծ դժբախտություն է տեղի ունեցել։ Ըտեղ դիտավորություն կա՞։ Բոլորին էլ պարզ ա, որ դժբախտություն ա տեղի ունեցել։ Վերեւը Աստված կա, ինքը գիտի, թե ինչ ա եղել։ Ես ի՞նչ կարամ անեմ։ Չեք պատկերացնում, թե ինձ համար ինչ ծանր ա, ինչ դժվար ա։

– Ծանր է ու դժվար, քանի որ ձեզ մեղավո՞ր եք զգում, թե՞ ծանր է, որ ձեզ անարդարացի են մեղադրում։

Ամեն ինչն էլ։ Ամեն ինչն էլ։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031