Աշխարհի 3-րդ ռակետ Ռաֆայել Նադալը հայտարարել է, թե չի կարող մասնակցել Լոնդոնի օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարին, որովհետեւ չի հասցնում մինչ այդ անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերել:
Ուիմբլդոնի երկրորդ շրջանում ծնկների հետ կապված խնդիրների պատճառով դուրս մնալով՝ Ռաֆան դադար էր վերցրել, որպեսզի նպատակաուղղված նախապատրաստվի օլիմպիական մեկնարկին: «Այսօր ամենատխուր օրն է ինձ համար: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան եմ սպասել Խաղերի բացման օրը Իսպանիայի ազգային դրոշը տանելուն: Հավատացեք, այս որոշումը կայացնելը շատ դժվար էր: Բայց հակառակ դեպքում խիստ եսասեր կլինեի, եթե ներկայիս մարզավիճակով մեկնեի Լոնդոն», – հայտարարել է Նադալը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ