Մոտ 20 հազար սիրիացիներ փախել են սահմանակից Լիբանան:
Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Ուայել Աբու Ֆաուրն ասել է, որ իշխանությունները երկրի դպրոցների շենքերը կտրամադրեն սիրիացի փախստականներին:
Վերջին օրերին թեժացել են բախումները Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում: Միաժամանակ, հաղորդվում է, որ սիրիացի ապստամբները գրավել են մեծ թվով հենակետեր թուրքական եւ իրաքյան սահմանների երկայնքով:
«Ազատություն» ռադիոկայան