Դեռ Պեկինի օլիմպիական խաղերից առաջ խոսակցություններ էին շրջանառվում, թե առաջինը չեմպիոնի կոչում նվաճող հայաստանցի մարզիկի համար ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը խրախուսական խոշոր պարգեւ` 700 կամ 800 հազար դոլար է սահմանել: Հետագայում՝ Պեկինից հետո, եւ հատկապես վերջին շրջանում արդեն խոսվում է նաեւ $ 1 միլիոնի մասին: Երեկ լրագրողները Հրաչյա Ռոստոմյանից փորձեցին ճշտել, թե արդյո՞ք այդ լուրերը համապատասխանում են իրականությանը: «Ես պարոն Ծառուկյանի փոխարեն իրավասու չեմ ինչ-որ թվեր հրապարակել: Լավ կլինի՝ դա ճշտեք անձամբ նրանից: Միայն մի բան վստահորեն կարող եմ ասել. Գագիկ Ծառուկյանն իր խոսքի տեր անձնավորություն է», – պատասխանեց նախարարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ