Լրահոս
Օրվա լրահոսը

Լոնդոնում օլիմպիական ոսկի նվաճած հայաստանցի մարզիկը կստանա առնվազն 60 միլիոն դրամ

Հուլիս 20,2012 10:44

  Լոնդոնում հուլիսի 27-ին մեկնարկող ամառային 30-րդ օլիմպիական խաղերում ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալի արժանացած հայաստանցի մարզիկները պետբյուջեից որպես պարգեւավճար կստանան, համապատասխանաբար, 20, 15 եւ 10 հազարական դրամ: Այս թվերը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը եւ որպես նաեւ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար հավելեց, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իր հերթին նշված գումարները կրկնապատկել է եւ օլիմպիական մեդալակիրներին լրացուցիչ կտա, համապատասխանաբար, 40, 30 եւ 20 հազարական դրամ: Այսպիսով, Լոնդոնում օլիմպիական ոսկի նվաճող մեր մարզիկներն ընդհանուր առմամբ կհարստանան 60 միլիոն դրամով: Հրաչյա Ռոստոմյանը տեղեկացրեց, որ կան նաեւ անհատ գործարարներ ու կազմակերպություններ, որոնք իրենց հերթին նույնպես խրախուսական մրցանակներ են սահմանել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031