Երևան, 19 հուլիսի, 2012թ.
Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր հուլիսի 9-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Արման Խաչիկյանն է, ում զանգահարել էր Ռուսաստանում բնակվող իր ազգականը: Նա կստանա ինքնաթիռի տոմս` այս տարվա ընթացքում Մոսկվա այցելելու համար:
Մինչև օգոստոսի 26-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է յուրաքանչյուր շաբաթվա առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Մինչ օր գրանցված 50,000-րդական բաժանորդներից տասը զանգ էին ստացել Ռուսաստանի տարբեր քաղաքներից, երկուսը` Վրաստանից, իսկ մեկը` Ամերիկայի Միացյալ Նահանգներից:
Կարդացեք նաև
Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում: