Aravot.am-ը ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ սպասումներ ունի դատարանի վճռից՝ ՀԱԿ ակտիվիստների հետ կապված: Նա պատասխանեց. «Թող իրենք որոշեն իրենց անելիքը: Մենք մեր անելիքը գիտենք»:
Հաշվի առնելով, որ Տիգրան Առաքելյանը մարդ չէր սպանել, ծանր հանցագործություն չէր արել՝ 6 տարին, որը նշել էր դատախազը մեծ ժամկետ չէ՞՝ Տիգրանին դատապարտելու համար՝ պարոն Մանուկյանը պատասխանեց. «Ոչ միայն իրենք պետք է հոդված տան, այլ նաեւ հոդված տվողները պետք է հոդված ստանան, եւ մենք կփորձենք այդպես լինի: Ես գոնե հայտարարություն արել եմ՝ բոլոր միջազգային կառույցները, որին Հայաստանն անդամակցում է եւ ՀՀՇ-ն անդամակցում է, ես իմ հնարավորինը կանեմ՝ այս կառույցները ներգրավելու՝ Հայաստանում քաղբանտարկյալ չլինելու համար: Այդքանը խոստանում եմ: Ես իմ անելիքը գիտեմ: Իրենք թող որոշեն իրենց անելիքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ