Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրությունների քվեարկության ավարտից մեկ ժամ անց` հուլիսի 19-ի ժամը 21-ին, հրապարակեց ընտրողների մասնակցության տվյալները: Ըստ այդմ, ընտրություններին
99254 ընտրողներից, ներառյալ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվածները, մասնակցել են 72833-ը կամ 73.38 տոկոսը:
Ըստ ԼՂՀ ԿԸՀ պաշտոնական կայքէջի, ԼՂՀ տարածքում ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Շահումյանի շրջանում, որտեղ 1788 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 1533-ը կամ 85.74 տոկոսը, ամենացածրը` Ստեփանակերտում, որտեղ 36631 ընտրողներից մասնակցել են 25054-ը կամ 68.40 տոկոսը:
ԼՂՀ մյուս շրջաններում մասնակցության պատկերը հետևայլն է. Ասկերանում` 11642 ընտրողներից մասնակցել են 9264-ը կամ 79.57 տոկոսը, Հադրութում` 8650-ից 7136-ը կամ 82.50 տոկոսը, Մարտակերտում` 13214-ից 9904-ը կամ 74.95 տոկոսը, Մարտունիում` 17187-ից 12069-ը կամ 70.22 տոկոսը, Շուշիում` 3613-ից 2680-ը կամ 74.18 տոկոսը, Քաշաթաղում` 6070-ից 4701-ը կամ 77.45 տոկոսը:
Երևանում` Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում, բացված միակ ընտրատեղամասում հաշվառված են եղել ԼՂՀ 459 քաղաքացիներ, փաստացի քվեարկել են 492-ը կամ 107.19 տոկոսը:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն