Հուլիսի 20-ին ժամը 12. 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 23-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի» ֆինանսական օժանդակությամբ:
Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ-Հայաստան» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Քննարկման թեման` կոռուպցիան Հայաստանում: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:
Նաեւ Skype-ով` aravot.online օգտատերին:
Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ
https://www.livestream.com/aravot?fb_version=2.0
Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված եւ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: