Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Առաքելյանի դատապաշտպան. «Պաշտպանական ճառից հետո դատավորի վերաբերմունքը կարծում եմ փոխվեց»

Հուլիս 19,2012 21:52

Այսօր ՀԱԿ ակտիվիստների պաշտպան Ստեփան Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում հարցին, թե իր պաշտպանյալների ճառից ինչ տպավորություն ստացավ՝ պատասխանեց. «Շատ լավ: Շատ ոգեւորված եմ այն պահով, որ բոլորը պատրաստվել էին նաեւ գրավոր, ու  յուրաքանչյուրն էլ իր ճառի մեջ տարբերվեց մյուսի արտասանած ճառից, ներկայացրեց նոր հանգամանք եւ շոշափեց մեղադրական ճառի  այն մասը, որ մյուսները չէին շոշափել: Եթե վերլուծենք, ապա պաշտպանական ճառը ստացվեց, ավելի քան հաջող էր»: Aravot.am-ի հարցին՝ դատավորի վերաբերմունքը, ըստ Ձեզ, փոխվե՞ց պաշտպանական ճառից հետո, նա պատախանեց. «Կարծում եմ, որ փոխվեց, եթե դիտարկենք, որ ինչ-որ ձեւով դատավորն արդեն փորձում էր դատական ակտ կայացնել: Մեր այսօրվա վիճաբանությունից հետո կարծում եմ, որ որոշակի փոփոխություններ կլինեն՝ անգամ կայացված դատական ակտի մեջ»:

Այսօր Ստեփան Ոսկանյանը միջնորդություն է ներկայացրել՝ ակտիվիստների դեմ քրեական գործը կարճելու: Նրա մեկնաբանությամբ՝ «Փորձեցի նրանց արդարացնել, քանի որ որեւէ  ապացույց նրանց մեղավորությունը հիմնավորող, բացի ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներից, չկան: Մեղադրական ճառը հիմնված է բացառապես տուժող հանդիսացող ոստիկանների ցուցմունքների եւ ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա: Մեղադրողը իր ռեպլիկի մեջ ասեց՝ բա ինչի՞ վրա պիտի հիմնվեր մեղադրական ճառը, այսինքն՝ անուղղակիորեն հաստատեց իմ ասածը, որ ամբողջ քրեական գործը եւ իմ պաշտպանյալների դեմ մեղադրական ճառը կազմված է զուտ ոստիկանական աշխատակիցների ցուցմունքների վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031