Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ նախագահական ընտրությունների բոլոր բողոքներին ընթացք կտրվի. Տիգրան Մուկուչյան

Հուլիս 19,2012 20:05

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախագահական ընտրությունների ժամանակ որևէ խախտում լինի, բոլորի վերաբերյալ սահմանված կարգով տրվելու է ընթացք և պարզաբանվելու է ամեն ինչ, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ով ԼՂՀ ԿԸՀ նախագահի հրավերով գտնվում է Արցախում։
«Ես նոր եմ գալիս ընտրատեղամասերից, մենք այցելել ենք մի շարք ընտրական տեղամասեր, որտեղ ոչ մի խախտում չենք արձանագրել, սակայն լրատվական կայքերից, և հենց Արցախում գտնվող լրագրողներից տեղեկացել ենք, որ ինչ-որ խախտումներ են արձանագրել վստահված անձինք, դրանց վերաբերյալ ԼՂՀ ԿԸՀ-ն կիրականացնի քննություն և կպարզաբանվի ամեն ինչ»,-նշեց Տիգրան Մուկուչյանը, հավելելով, որ Արցախում ընտրություններն ընթանում են բարձր մակարդակով, իսկ ընտրողները ցուցաբերում են ակտիվություն:
Հիշեցնենք, որ այսօր Արցախցիներն ընտրում են երկրի նախագահ: Երկրի պատմության մեջ սա 5-րդ նախագահական ընտրություններն են: Ժամը 17.00-ի դրությամբ քվեարկել է արդեն 62.765 ընտրող, ինչը կազմում է ընդհանուր ընտրողների 63.24%-ը:

Տիգրան Մուկուչյանը նշեց նաև, որ Արցախում գոյություն ունի առողջ մրցակցություն, իսկ իրենք տարբեր բնակավայրերում ականատես են լինում բոլոր թեկնածուների նախընտրական շտաբների, ինչը խոսում է մրցակցության մասին։
«Թե՛ մայրաքաղաք Երևանում, թե՛ ճանապարհներին, թե՛ գյուղական բնակավայրերում մենք նկատում ենք թեկնածուների նախընտրական շտաբեր, և այդ շտաբները մեկ թեկնածուի չէ, որ առկա, այստեղ բոլոր թեկնածուներն ունեն նախընտրական շտաբներ, և դա վկայում է հենց այն մասին, որ առկա է մրցակցություն»,– ասաց նա:
Հարցին, թե հնարավոր է, որ ստացվի այնպես, որ անցկացվի ընտրությունների երկրորդ փուլ, ինչի մասին գրել է նաև BBC-ին, Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ընտրությունների արդյունքների մասին այս պահին խոսելը լուրջ չէ, և այդ ամենի մասին խոսել հնարավոր է միայն քվեաթերթիկները հաշվելուց հետո:
ԼՂՀ նախագահի պաշտոնի համար մրցում են երեք թեկնածու՝ գործող նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ հերոս Վիտալի Բալասանյանը և Հայաստանի ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի ուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը:

Tert.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031