Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը գնաց որոշում կայացնելու ՀԱԿ ակտիվիստների դեմ

Հուլիս 19,2012 18:15

«Ներքին համոզմունք ունեմ՝ նայելով իրեն, որ ինքն էլ վատ վիճակի մեջ է»,- նկատի ունենալով մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանին` իր վերջին խոսքում ասաց Տիգրան Առաքելյանը՝ ՀԱԿ ակտիվիստների դատավարությանը, որն ընթանում էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում:

Ակտիվիստներից մյուսը՝ Սարգիս Գեւորգյանը իր վերջին խոսքում ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի հարցազրույցն էր ուզում մեջբերել: Սակայն դատավորը արգելեց: Սարգիսը նշեց. «Խնդրում եմ ձեզ՝ որոշումը կայացնելիս հաշվի առնել, այն բոլոր դեպքերը, որոնք եղել են նախկինում: Մի փորձեք հովանավորել դատախազության, քննչական մարմինների կողմից հորինված քրեական գործը:

Վերջին  խոսքից հրաժարվեց Արտակ Կարապետյանը: Դատավորը գնաց վճիռ կայացնելու: Այն սակայն կհրապարակվի վաղը:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031