« Օրինաց երկիր» կուսակցությունն, ամենայն հավանականությամբ, թեկնածու չի առաջադրի Ավանում’ ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի’ մանդատը վայր դնելուց հետո: Ավելին’ կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասում է, թե Ավանում պատգամավոր է եղել ՀՀԿ-ի ներկայացուցիչը, ՀՀԿ-ն էլ կառաջադրի թեկնածու:
Հիշեցնենք, որ ՕԵԿ-ն այդպես էլ չմիացավ «Հարսնաքարի» գործը քննող իրավապահներին ԱԺ հրավիրելու եւ հասարակությանը հուզող հարցերը նրանց ուղղելու ԱԺ խմբակցությունների ստորագրահավաքին:
– Տիկին Բիշարյան, Ավանում ՕԵԿ–ն առաջադրելո՞ւ է պատգամավորի թեկնածու:
Կարդացեք նաև
– Ես կարծում եմ’ էդտեղ եղել է հանրապետական կուսակցության ներկայացուցիչը եւ իմ կարծիքով, հանրապետական կուսակցությունն էլ կներկայացնի նորից մեծամասնական թեկնածու: Այս պահին մենք դեռեւս այդ մասին ոչ մտածել ենք, ոչ քննարկել ենք, ոչ որոշել ենք:
– Այսինքն‘ Հանրապետականը «սեփականաշնորհե՞լ» է այդ տարածքը եւ ՕԵԿ–ը չի՞ կարող մտնելայդտեղ:
– Ես այդպիսի բան չասացի: ՕԵԿ-ը որտեղ ուզի, էնտեղ էլ կմասնակցի: Որեւէ մեկը մեզ չի կարող սահմանափակել: Եւ ոչ թե ՕԵԿ-ին, այլ որեւէ քաղաքական թիմի չեն կարող ասել, թե էստեղ մասնակցեք, էնտեղ’ ոչ: Ես բացառապես տրամաբանությունից ելնելով եմ ասում: Երեկ չեմ ծնվել քաղաքականության մեջ եւ շատ լավ հասկանում ենք, որ ընտրություններ են եւ պետք է նախ այդ համայնքում ունենաս համապատասխան թեկնածու, իսկ մենք էդտեղ խորհրդարանական ընտրություններին չենք մասնակցել, որովհետեւ համապատասխան թեկնածու չենք ունեցել եւ էդ մասին ոչ էլ մտածել ենք: Հետո այդ մարդը դեռ իր մանդատը չի դրել եւ գեղեցիկ էլ չի, որ արդեն քաղաքական ուժերը թեկնածուներ ներկայացնեն: Եթե հանկարծ ու հրաժարական չէր տալիս կամ չէր լինում էդպիսի դեպք: Շունչներս պահած մտածենք, թե որտեղ ով պետք է հրաժարական տա, որ մենք մասնակցե?նք:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ