«Ա1+»-ին հասած տեղեկություններով` քիչ առաջ նախագահականից դուրս է եկել ԲՀԿ փոխնախագահ, Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու Սամվել Բալասանյանը : Ոչ նախագահականից, ոչ Սամվել Բալասանյանից այս լուրը ճշտել չհաջողվեց : Մեր հեռախոսազագներն անպատասխան մնացին, իսկ Բալասանյան ավելի ուշ անհասանելի դարձավ : Հիշեցնենք, որ շրջանառվող տեղեկություններով` Սերժ Սարգսյանը որոշել է այս ընտրություններում պաշտպանել ոչ թե գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի , այլ իշխանություններին իրեն այլընտրանք հռչակած ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանի թեկնածությունը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ