Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հայտնելով, որ Արտակ Նազարյանի մահվան գործում առկա պարկուճը փորձաքննության փուլում փոխվել է, անդրադարձավ նաեւ, իր խորին համոզմամբ, քրեական գործում առկա հակասություններին, քննիչների կատարած ապօրինություններին: Իրավապաշտպանը «Առավոտի» թղթակցին հայտնեց.
«Արտակ Նազարյանի ինքնաձիգից կրակված չէ: Արտակ Նազարյանի զենքի ասեղը հանված է եղել, եթե Արտակի զենքն Արտակի ձեռքը լիներ… Եթե Արտակը կոտրվեր , նրան չէին ծեծի , 6 ժամ առաջ ծեծելուց հետո նրան էլի չէին ծեծի: Տեսել են, որ գիտակցությունը կորցրել է, վերցրել, արաղը լցրել են բերանը, այդ տղան խմող չէր, դրանից հետո ուշքի է եկել, նորից են ծեծել, ծեծելուց հետո միանգամից սպանել են: Մենք փաստաթղթերի ձեւով, «Հայտարարություն հանցագործություն մասին» վերնագրով միջնորդություն ենք ուղարկել գլխավոր դատախազին, որ կատարվել է հանցագործություն: Սկզբում պաշտպանության նախարարին զեկուցում են (քրեական գործի 5-րդ հատոր), որ Արտակը խրամատում է մահացել, հետո վերցրել են, դեպքի վայրը դարձրել են ժայռ: Վերցնում են «Canon» ֆոտոապարատը եւ լուսանկարում են դեպքի վայրը, սա բացահայտ կեղծիք է, հուլիսի 28-ին իրենք գրում են, հետո ասում են, թե մենք սխալվել ենք, պիտի լիներ` հուլիսի 27: Ո՞վ էր քեզ հսկող քննչական բաժնի աշխատողը, քննչական բաժնի պետի տեղակալը, քննչական բաժնի պետը, զինվորական դատախազությունից դու հսկող ունեիր, հսկում էր, դատախազի տեղակալը, դատախազը պարտավոր էին հսկել, այդ կեղծիքը մի քանի տեղ կա, նույն հուլիսի 28-ը գալիս է մի քանի փաստաթղթերում, ոչ մեկդ չե՞ք տեսել, եթե չեք տեսել, նստել եք, փող եք հաշվել, քննություն չեք կատարել:
Ամբողջ համակարգը կույր է, կույրերի կոմբինատ` ես այդպես էլ անվանել եմ: Նազարյանի ինքնաձիգի վրա մատնահետքեր չկան, կարեւո՞ր է, թե՞ չէ: Դեպքից հետո քննիչը հայտնաբերել է Նազարյանի ունեցած բոլոր փամփուշտները, Նազարյանը ստացել է 120 փամփուշտ, բոլոր փամփուշտները տեղում են, հիմա դուք ո՞նց եք հայտարարում, որ նա կրակել է իր ինքնաձիգից : Հնարավոր է , որ այդ դիրքի մի զենքից է սպանվել Արտակը, քննիչը զենքերը չի ուղարկել փորձաքննության, ապօրինի կերպով, պաշտոնական դիրքի չարաշահմամբ իրեն փորձագետի տեղ է դրել, մատը քսել է փողին, մուր չկա, ուրեմն այդ զենքից կրակված չէ: Այդ կրակող-սպանողը, ով ամեն օր ավտոմատը ձեռքին էր եւ քեզնից ավելի լավ է հասկանում զենքից, չէ՞ր կարող զենքը սրբել, չէ որ ինչպես կապիտան Մանուկյանը դատարանում ասաց՝ զենքերն ամեն օր սրբել են»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ