Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Առաքելյանն առաջ մեղադրվել է ոստիկանի ականջ պոկելու, հիմա՝ քիթ կոտրելու համար

Հուլիս 19,2012 17:06

Այս պահին շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը: Մինչ Տիգրան Առաքելյանը իր պաշտպանական ճառն էր ներկայացնում, դատարանից դուրս Տիգրան Առաքելյանին եւ մյուս ակտիվիստներին պաշտպանելու եկած ՀԱԿ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանը եւ կոնգրեսականներ Մյասնիկ Մալխասյանը պատասխանում են քաղաքացիների տարաբնույթ հարցերին՝ ԲՀԿ-ՀԱԿ հարաբերությունների, ՀԱԿ-ի անելիքների մասին:

Տիգրան Առաքելյանը իր պաշտպանական ճառում ասաց, որ մեղադրող կողմի 6 ժամանոց ճառը կարելի է 1 բառով գնահատել, այդ բառն է՝ աճպարարություն: Նրա խոսքերով՝ «Համարում եմ իմ հանդեպ հաշվեհարդարի հերթական դրսեւորում, դեռ 2009-ին հարձակման ենք ենթարկվել Կենտրոնի օպերլիազորների կողմից՝ թռուցիկներ բաժանելու համար: Հիվանդանոցում ենք հայտնվել 3 հոգով: Այն ժամանակ ես մեղադրվեցի նույն գործով, ինչ հիմա: Տարբերվում էր նախորդ գործից նրանով, որ հիմա ոչ թե ինձ մեղադրում էին քիթ կոտրելու, այլ ականջ պոկելու համար: Ակնաբույժից ունեի տեղեկանք, որ առողջական լուրջ խնդիրներ ունեմ, դրա համար փոխվեց խափանման միջոցը»:

Նա պատմեց, որ տուժող ոստիկանն, որի ականջը իբր պոկել էր, դատարան է ներկայացել երկու ականջով՝ իմ դեմ ցուցմունք տալու: Տիգրանի խոսքերով՝ «Այս պահին էլ ես առողջական խնդիրներ ունեմ, աչքիս հետ կապված, ունեմ տեսողական խնդիրներ: Սա ասում եմ՝ ոչ թե որպես մեղմացուցիչ հանգամանք»: Դրանից հետո, երբ Տիգրանը դատավորին դիմելիս փորձեց կանգնել՝ դատավորը հեգնեց. «Դուք հիվանդ եք, նստած ասեք, առողջական խնդիրներ ունեք»:

Տիգրան Առաքելյանը, շարունակելով իր խոսքը, նշեց, որ պատրաստ է ապացուցել, որ իրականում քրգործում առկա շունը երեւակայության արդյունք է: Նա զուգահեռներ տարավ՝ դիտակելով շան տիրոջ եւ շան համար դիտողություն անող ոստիկանի ցուցմունքներից. «Շան տերը՝ Զաքար Զաքարյանը, վկայություն տվեց այն մասին, որ 2011-ի օգոստոսի 9-ին իր շան՝ Ջոնիի՝ դնչկալ չունենալու համար նկատողություն էր արել ոստիկանությունը: Իմ հարցին, թե որտե՞ղ  է եղել նկատողությունը՝ ասել է՝ Կարապի լճի մոտ՝ Տերյան փողոցի մասից՝ ասելով, որ դրանից հետո քայլելով իջել է Թումանյան խաչմերուկը: Կարապի լճի հատվածը Խնկո- Ապոր գրադարանի հակառակ կողմում է, ըստ Զաքարյանի, իրեն մոտեցել են Տերյան փողոցի մայթին: Մինչդեռ, ըստ ոստիկանի՝ Խնկո- Ապոր գրադարանի դիմաց, փողոցից դեպի ներս՝ շենքի անկյունում, մոտ 50-60 մետրի տարբերություն գոնե կարելի է նշել այդ երկու հատվածների մեջ»:

Դատավոր Գագիկ Պողոսյանը ընդհատեց Տիգրանին՝ ասելով, որ հասկանում է, որ Տիգրանն  ուզում է պատմության մեջ մնալ՝ փայլուն ճառ ասելով, բայց պետք է փաստեր ներկայացնի, որն առնչվում է այս մեղադրանքի հետ ու չպատմի իր «հերոսական անցյալի»՝ նկատի ունի նախկին քրգործի մասին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031