Օլիմպիական ավանի այն հատվածում, որտեղ բնակվելու է մեր պատվիրակությունը ՀԱՕԿ-ն արել է ամեն բան` հայկական մթնոլորտ ստեղծելու համար, որպեսզի մարզիկներն զգան ինչպես հարազատ երկրում: Հրաչյա Ռոստոմյանի խոսքերով, հուլիսի 28-ին հանդիպում է կազմակերպվելու տեղի հայկական համայնքի հետ, իսկ հաջորդ օրը` հուլիսի 29-ին, Հայկական եկեղեցու տարածքում կայանալու է Հայաստանի օրը: Ներկա են լինելու մեր դեսպանատան աշխատակիցները, պաշտոնական հյուրեր, տեղի, ինչպես նաեւ հարեւան երկրներում բնակվող հայկական համայնքների ներկայացուցիչներ, որոնց համար կազմակերպվել են մշակութային ծրագրեր, ցուցահանդեսներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ