Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանի հետ կապված կա 3 չբացահայտված առեղծված

Հուլիս 19,2012 16:48

Սեւանա լճից ջրի բացթողնման առումով մի հուսադրող բան կա, որ կառավարությունը որոշեց ու մտցրեց Ազգային ժողով. դա այն է, որ ասում են ոչ թե 320 միլիոն խորանարդ մետր, այլ` մինչեւ` 320 միլիոն, այսինքն կարելի է կանգնել 240-250 միլիոնի վրա: Այսօր Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ ընթացքում է լճից ջրի բացթողնման հարցը, ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը:

Նրա խոսքերով` ակադեմիական հանձնաժողովը ջրի բաց թողնման ավելի քիչ ծավալ է սահմանել եւ հնարավոր է մասնագետների քննարկումներից հետո հենց այդ ծավալի վրա էլ կանգ առնեն. «Դեռեւս բանակցությունների փուլում է Սեւանի հարցը, մեզ ավելի շատ մտահոգում են Սեւանի հետ կապված առեղծվածային 3 երեւույթները, որոնք մենք անպայման բարձրաձայնելու ենք: 1-ը` 1995-ին ատոմակայանը վերականգնվեց, 97-98 թվականներին կառավարությունը որոշեց, որ այլեւս ոչ մի լիտր ջուր էներգետիկայի նպատակներով բաց չեն թողնելու: Միաժամանակ ամեն ձմեռ մենք տեսնում էինք, որ Հրազդանով լիքը ջուրը գնում է: Ամեն ձմեռ մենք բողոքում էինք` էս ո՞ւր եք ջուրը բաց թողնում ու պատասխան չէինք ստանում: Եվ ի վերջո Սեւանի ամենացածր մակարդակը, պատմության ընթացքում, եղել է 2001-2002-ի ձմռանը, որը որ բոլորովին հասկանալի չէ: Մենք գտնում ենք, որ եղել է ձախ էներգետիկա, այլ պատճառ հնարավոր չէ»:

Սեւանա լճի 2-րդ առեղծվածը, ըստ տիկին Դանիելյանի, 2008 թվականին է եղել, երբ կառավարությունն այս տարվա պես, ջրի բաց թողնումը պայմանավորել էր երաշտի հետ, իսկ բնապահպանները 10 տարվա ցուցանիշները վեր էին հանել եւ ապացուցել`ոչ մի երաշտ էլ 2007-2008-ին չի եղել:

Տիկին Դանիելյանի ներկայացմամբ` այդ ապացույցներից հետո, կառավարությունը մեկ այլ պատճառաբանություն էր առաջ քաշել`«Հետո մեզ ասացին` երաշտային պայմաններ են: Լավ, երաշտային պայմաններում կրկնակի ծավալով ջուր բաց չեն թողնում: Հետո ասացին` մեզ մոտ գյուղատնտեսության հանդատները խիստ ընդլայնվել են, ուսումնասիրեցինք եւ ասացինք` որ չեն ընդլայնվել, մի բան էլ պակասել են: Հետո էլ ասացին այգիներն են ավելացել, նայեցինք` ընդամենը 2%-ով են ավելացել, ոչ` 100%-ով: Հանձնաժողով ստեղծվեց ուսումնասիրեցինք, լիճը առողջացման ճանապարհին է, հատկապես կենտրոնական մասում, իսկ ափային մասերում մի քիչ թույլ է, դիզբալանս կա`ջրի մակարդակն իջեցնել-բարձրացնելու հետ է կապված: Մեր կարծիքով` այս պահին լճին հարվածելը շատ վտանգավոր է»: Սեւանա լճի մյուս առեղծվածը, ըստ բնապահպանի, այս տարի եղավ. «Մենք նորից չենք հասկանում, որ ձմեռն այդքան ձնառատ եղավ, այդ ջուրն ո՞ւր չքվեց, ջրամբարները դատարկ են, ինչո՞ւ: 2008-ին ասում էին` դատարկ են, գնացինք տեսանք` դատարկ չէին, այս անգամ գնացինք տեսանք, իրոք դատարկ են»:

Վերջերս բնապահպանները Սեւանա լճի խնդրի վերաբերյալ քննարկումներ են ունեցել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, սակայն ինչպես Կարինե Դանիելյանը վստահեցրեց, չնայած պաշտպանն էլ հավաստիացրել է, որ խախտվել է ՕՐՀՈՒՍ-ի կոնվենցիան, բայց բնապահպաններն, իրենց հնչեցրած հարցերի պատասխանները համապատասխան պետական մարմիններից այդպես էլ չստացան:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031