Այսօրվա մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցին, թե մեր մարզիկներից ովքե՞ր կարող են մեդալ նվաճել, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց. «Բոլորն էլ, քանի որ նրանք վարկանիշ ձեռք բերել են աշխարհի լավագույն մարզիկների հետ հավասար պայքարում: Լոնդոնում ասպարեզ մտնելու են միայն ուժեղագույնները: Այնպես որ, օլիմպիական ուղեգիր նվաճած եւ Լոնդոն մեկնող մեր բոլոր մարզիկներին մենք համարում ենք մեդալների հավակնորդ: Իսկ թե քանի՞ մեդալ կունենանք եւ ի՞նչ որակի, կանխագուշակություններ անելը դժվար է: Բոլորն էլ մեկնում են պայքարելու նպատակով: Եվ եթե մարզական բախտն էլ մի քիչ ժպտա, ամեն բան լավ կլինի: Այս օլիմպիական խաղերին նախապատրաստվելու ժամանակ առաջին անգամ ներգրավվել են նաեւ հոգեբաններ, որոնք հիմա էլ հավաքականների հետ աշխատում են: Ինչ վերաբերում է օլիմպիական կոմիտեին, բավարարվել են մարզիչների ու ֆեդերացիաների ներկայացրած բոլոր պահանջները: Ավելին ասեմ: Երեւի առաջին անգամ ուսումնամարզական հավաքները կազմակերպվել են այնպես, որպեսզի մեր բոլոր մարզաձեւերի հավաքականները դրանք անցկացնեն առավելագույն նպաստավոր պայմաններում, ընդհուպ, միչեւ արտասահմանյան հավաքները: Այնպես որ, լավ հանդես գալու համար արվել է հնարավոր ամեն բան ու դեռ ավելին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ