Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ղազարյան. «Վճռաբեկ դատարանի որոշումը չի դիմանա քննությանը»

Հուլիս 19,2012 16:08

ՀՀ Վճռաբեկ դատարանը «զրպարտություն» և «վիրավորանք» հասկացությունների վերաբերյալ այս տարի նախադեպային որոշում կայացրեց: «Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանի կարծիքով՝  Վճռաբեկ դատարանի այս որոշումն ընդհանուր առմամբ ողջունելի է, սակայն ըստ նրա՝ որոշումը դժվար թե դիմանա ժամանակի քննությանը:

Բանն այն է, որ Վճռաբեկը, փորձելով կանոնակարգել դաշտը, որոշեց կարգավորել տեղեկատվության աղբյուր հասկացությունը: Վճռաբեկ դատարանը սահմանեց, որ կարող է լինել տեղեկատվության պատշաճ և ոչ պատշաճ աղբյուր: «Իրավաբանական տեսանկյունից որոշումը կարող է հասկանալի լինել, բայց լրագրության տեսանկյունից անհասկանալի է: Լրագրողները չեն կարող տեղավորվել նման շրջանակներում»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց Արա Ղազարյանը:

Իրավաբանի խոսքով՝ որոշման այդ հատվածը ժամանակի փորձությանը չի դիմանա:  «Իրավաբանությունը պետք է մեկ քայլ հետ լինի համացանցից, որպեսզի տեղի ունեցող իրադարձությունից հետո որոշի ինչպես կարգավորել այն: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արեց հակառակը: Համացանցն այնքան արագ է զարգանում, այնքան բամազանություն կա շուկայում, որ նախապես որոշել, թե որն է պատշաճ, որը ոչ պատշաճ աղբյուր, դա կտանի փակուղի»,- կարծում է Ա. Ղազարյանը:

Բացի դա, իրավաբանի խոսքով, լրագրողներն առաջնորդվում են այն մոտեցմամբ, որ պետք է լինեն այնտեղ, որտեղ իրենց չեն սպասում: Ամեաարժեքավոր տեղեկատվությունը նրանք ստանում են  ոչ պատշաճ աղբյուրներից: Այստեղ արդեն «պատշաճ կամ ոչ պատշաճ աղբյուրը» չի դիմանում քննությանը:  Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ նշում է, որ եթե լրատվամիջոցն օգտվում է որևէ մասնավոր անձի տեղեկատվությունից, շշուկից, ասեկոսեից՝ պատասխանատվության ռիսկը վերցնում է իր վրա: Այսինքն, լրատվամիջոցն ինքն է որպես պատասխանող կողմ գնում դատարան: Ա. Ղազարյանի խոսքով՝ թեև Վճռաբեկ դատարանի այս որոշմամբ իրավակարգավորումը դրական միտում ունի, բայց միաժամանակ այն նաև վտանգավոր տարր է պարունակում: Որոշումը սահմանափակում է տեղեկատվության հոսքը, խոսքի ազատությունը, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 27-րդ կետին:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031