Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՏՀ ռեկտոր. Լուրջ մրցակցություն է եղել ֆինանսական եւ կառավարման ֆակուլտետների դիմորդների միջեւ

Հուլիս 19,2012 16:04

2012-2013թթ. ուսումնական տարում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ԵՊՏՀ) է դիմել 2477 դիմորդ, որոնցից բուհ է ընդունվել 1263-ը: Վերջիններից անվճար է ընդունվել 97-ը, իսկ վճարովի հիմունքներով սահմանված 1166 տեղից 300-ը լրացուցիչ տրամադրել է ԿԳՆ-ն: Այսօր «Տեսակետ» ակումբում ասաց ԵՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:

Նա փաստեց, որ լուրջ մրցակցություն է եղել ֆինանսական եւ կառավարման ֆակուլտետների դիմորդների միջեւ. «Համեմատաբար քիչ դիմորդներ են եղել ինֆորմատիկայի, ապրանքագիտություն եւ այլ ֆակուլտետներում: Ներկայիս տնտեսագիտության մեջ այդ մասնագիտությունների պահանջարկը ցածր է»:

Կորյուն Աթոյանն ասաց, որ այս տարվանից բուհում գործում է կարիերայի եւ մարքեթինգի կենտրոն: Վերջինս կապ է պահպանում այս տարվա շրջանավարտների հետ` հետագայում պարզելու համար, թե որտեղ եւ ինչ աշխատանքի են տեղավորվել նրանք:

Պարոն Աթոյանի խոսքով` բուհում կրթության որակը բարձր պահելու համար մշտական համագործակցություն է անհրաժեշտ գործատուների հետ. «Պայմանագրեր ունենք կնքած տնտեսական մի շարք խոշոր կառույցների հետ` էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարություն, կենտրոնական բանկ, պետական գույքի կառավարման վարչություն: Վերջիններիս հետ առաջիկայում կիրականացվեն համատեղ կրթական ծրագրեր եւ մասնագետների վերապատրաստում: Ըստ պայմանագրերի` կառույցները հետագայում աշխատանքի են վերցնելու իրենց անհրաժեշտ կադրերին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031