Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հեռուստաեթերում աստղային ցավով տառապողներն են». Աստղիկ Ավետիսյան

Հուլիս 19,2012 15:55

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայկական «ՓԻԱՌ» ասոցիացիայի գիտատեղեկատվական հ/կ նախագահ Աստղիկ Ավետիսյանը խոսեց հեռուստաընկերությունների կողմից վարվող ծրագրային քաղաքականության, հեռուստաեթերի ազդեցության մասին:

Ըստ նրա՝ հեռուստածրագրերի քաղաքականության մասին խոսելիս պետք է առանձնացնել, որ կան որոշ հեռուստաընկերություններ, որոնք լավ հասկանում են հեռուստատեսություն բառի իմաստը եւ փորձում ծրագրային քաղաքականության արդյունքում ինչ-որ արդյունքների հասնել:

Ավետիսյանը խոսելով հայտնի նամակի մասին՝ ասաց, որ եղան բուռն քննարկումներ, մեղադրանքներ, որ հանրային խորհուրդը նահագահին կից է, ինչու պետք է դիմել նախագահին. «Բայց ամբողջ աշխարհում հանրային խորհուրդները ստեղծված են հանրային կարծիքը ներկայացնելու, քննարկումների միջոցով վերհանելու հիմնախնդիրներ եւ այն հասցեատիրոջը կամ լուծողին ուղղելու համար: Այս դեպքում ՝ առկա էր սերիալային փոսը, որի արդյունքում պետք է, որ հասարակությունն ու մտավորականներն իրենց ձայնը բարձրացնեին»,-նշեց նա:

Ավետիսյանի ձեւակերպմամբ՝ թերթերում լրագրողներն ավելի պրոֆեսիոնալ են, քան հեռուստաեթերում. «Դա նրանից է, որ աստղային ցավով տառապողներն այսօր հեշտությամբ հայտնվում են եթերում, ու այդ դիլետանտությունը թափվում է հեռուստաեթերից»:

Ըստ Ավետիսյանի՝ ճիշտ է, այսօր կան մասնագիտացված հեռուստաընկերություններ՝ ժամանցային, երաժշտական, տեղեկատվական, սակայն չկան մանկական, դաստիարակչական հաղորդումներ, եւ որ ամենակարեւորն է՝ չի կարելի ցածրորակ հաղորդումներով եթեր լցնել. «Մուլտֆիլմերը կամաց-կամաց եթերից վերանում են, ուսուցողական հաղորդումներ չկան: Մեր հեռուստատեղեկատվական զամբյուղը դիտարկելիս հասկանում ես, որ սերիալները գրավել են ամբողջ դաշտը, չնայած դրանց որակը անհամեմատ բարձրացել է: Բայց սերիալներում դրվող քաղաքականությունը պետք է ճիշտ ու հստակ մտածված լինի, որովհետեւ եթե, օրինակ, «Կարգին» հաղորդման տղաները ճատրակ բառն են օգտագործում եւ դա տարածվում է հասարակության մեջ, ուրեմն կարելի է օգտագործել այս մեթոդը եւ սրա միջոցով կրթել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031