Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ և թուրք երիտասարդ կինոգործիչները հանդիպեցին Երևանում

Հուլիս 19,2012 15:54

Երևան, Հայաստան – Ս.թ. հուլիսի 9-11-ը «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի Երևանյան աշխատաժողովին Հայաստանից և Թուրքիայից մասնակցեցին ինը կինոգործիչներ: ՀԹԿՊ նախընտրական հանձնաժողովը ընտրեց 25 հայտադիմումներից ինը կինոնախագիծ (4-ը Թուրքիայից, 5-ը Հայաստանից)` մրցակցելու 10.000 ԱՄՆ դոլարի համար:

Մասնակից կինոնախագծերն են՝

  1. Հին սոսու ճյուղ, ռեժ. Մարիամ Օհանյան, պրոդ. Տունա Ելմազ, Հայաստան
  2. Երկխոսություն, ռեժ./պրոդ. Արսեն Առաքելյան, Հայաստան
  3. Փնտրելով Մանուկին, ռեժ. Էրդալ Բիլիջի, պրոդ. Դիլեկ Այդըն, Թուրքիա
  4. Մանուկի ճանապարհորդությունը, ռեժ. Օզլեմ Սարիյըլդըզ, պրոդ. Օսման Շիշման, Թուրքիա
  5. Իմ և քո կիրակին, ռեժ./պրոդ. Գագիկ Ղազարէ, Հայաստան
  6. Մի կյանք, մի սեր, ռեժ. Գագիկ Հարությունյան, համապրոդ. Սոնա Գրիգորյան և Օզլեմ Սարիյըլդըզ, Հայաստան/Թուրքիա
  7. Սալըմ Աբդուլ-Քարիմ, ռեժ. Աշոտ Մկրտչյան, պրոդ. Անահիտ Մկրտչյան, Հայաստան
  8. Լուռ շիրիմներ, համառեժ./համապրոդ. Զեյնել Կոչ և Չենկ Օրթուլու, Թուրքիա
  9. Ծիածան, ռեժ. Դերիա Դուրմազ, պրոդ. Եոէլ Մարենդա, Թուրքիա

Եռօրյա աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին երկու դեռևս անավարտ կինոնկարներ՝  «Հոյակապ է, շատ հրաշալի- Ամերիկայից Բիթլիս » ( ռեժ. Լուսին Դինք, պրոդ. Սոներ Ալպեր) և «Հետ դեպի Գյուրյուն» (ռեժ. Ադրինե Գրիգորյան, պրոդ. Կարա Մարսթն), տեղի ունեցան անհատական հանդիպումներ հայ և թուրք կինոգործիչների և դասընթացավարների  միջև, ինչպես նաև Եվրոպայում կինոարտադրության ֆինանսավորման հայթայթման և աջակցության վերաբերյալ դասախոսություն: Այնուհետև մասնակիցները ներկայացրեցին իրենց կինոնախագծերը ՀԹԿՊ ժյուրիի անդամներին:

Հուլիսի 11-ին աշխատաժողովը եզրափակող մրցանակաբաշխության ընթացքում հաղթող ճանաչվեց «Մանուկի ճանապարհորդությունը» կինոնախագծի հեղինակ Օզլեմ Սարիյըլդըզը, որն արժանացավ 10.000 ԱՄՆ դոլար մրցանակին:

Կազմակերպիչները հյուրնկալել էին երեք թուրք լրագրողների՝ Բերկե Գոլ  (Ալտյազի ամսագիր), Սենայ Այդեմիր (Ռադիկալ օրաթերթ), Օլկան Օզյուրթ (Սաբահ թերթ), որոնք լուսաբանեցին «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի և Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի ամբողջ ընթացքը:

ՀայաստանԹուրքիա կինոպլատֆորմը ծնվել է 2008 թ-ին Անադոլու Քյուլթուրի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջև համագործակցության արդյունքում ` նպատակ ունենալով ստեղծել ընդհանուր ցանց, որի միջոցով երկու երկրների կինոռեժիսորները կկարողանան համագործակցել և միասին ֆիլմեր ստեղծել: Իր ստեղծումից ի վեր ՀԹԿՊ-ն աջակցել է հայ և թուրք կինոռեժիսորների 12 ֆիլմերի ստեղծմանը:

 

Վերջին երկու տարիների ընթացքում ՀԹԿՊ-ին աջակցում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագիրը, որն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության, ինչպես նաև Թուրքիայում գտնվող մի շարք գործընկերների կողմից, ներառյալ Անադոլու Քյուլթուրը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031