Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առավոտյան կառավարության շենքի առջեւ «Հայազն» միությունը սիրիահայերի հայրենադարձության կազմակերպման պահանջով կառավարության շենք էին եկել:
Նրանց երթը տեսնելով՝ ցուցարարներից մեկը բորբոքվեց ու կոչ արեց սիրիահայերին չվերադառնալ հայրենիք. «Գան՝ պետք է տխրեն, ընկնեն մեզ պես ալեկոծության մեջ»:
Նրա խոսքերով, ինքը իր փորձից ելնելով է նման խորհուրդ տալիս, տարիներ առաջ ինքն էլ է ամուսնու հետ Ֆրանսիայից Հայաստան եկել ու «Սկեսուրս ըսավ՝ աղջիկս, այս պետությունը մեզի կդաղե… հայրենիքը ոչնչով չի ապահովում: Արդեն 40 տարի է՝ ապրում եմ Երեւանում, այս պետությունից ոչ մի բան չտեսա »:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև