Լրահոս
Օրվա լրահոսը

Ամատունի Վիրաբյան. Տոլստոյն ասել է` «թուրքերին պետք է կրթել, որ հայերի վիճակը լավանա»

Հուլիս 19,2012 15:44

Հայաստանի Ազգային արխիվի նախաձեռնությամբ «Ղրիմի հայկական եկեղեցիները» և «Հայերը Մոսկվային» խորագրերով ցուցահանդեսներ կբացվեն համապատասխանաբար Ղրիմում եւ Մոսկվայում: Այս մասին «Հենարան» ակումբում հայտնեց Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Հոկտեմբերին կայանալիք «Ղրիմի հայկական եկեղեցիները» ցուցահանդեսը նպատակ է հետապնդում ներկայացնել հայ ժողովրդի կատարած դերը տարբեր երկրների պատմության մեջ` 16-րդ դարից ի վեր:

Պարոն Վիրաբյանի փաստմամբ` Ղրիմի հայ համայնքը թույլ է եւ անկազմակերպ, իսկ ցուցահանդեսը կնպաստի դրա միավորմանը. «Ծրագիրն իրականացվում է Ուկրաինայի արխիվային ծառայության հետ համատեղ: Կցուցադրվեն լուսանկարներ Ղրիմի հայկական եկեղեցիներից, նաեւ` գրքեր, թանգարանային նմուշներ եւ փաստաթղթեր»:

2013թ-ին կայանալիք «Հայերը Մոսկվային» ցուցահանդեսը կկայանա, տեղի կունենա Մոսկվայի նոր օծվելիք Սուրբ Հարություն եկեղեցում, որն ամենաբարձր հայկական եկեղեցին է աշխարհում. «Կարծիք կա, թե Ռուսաստանում հայերը բնակություն են հաստատել վերջին 20 տարիներին, միչդեռ 18-րդ դարում հայերն արդեն բնակվում էին Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում: Կիեւում գտնվող Սոֆիայի տաճարի պատերին կան 13-րդ դարում հայ վաճառականների կողմից թողած արձանագրություններ»:

Պարոն Վիրաբյանը վերջերս այցելել է Լեվ Տոլստոյի «Յասնայա պոլյանա» կոչվող կալվածք-թանգարանը. «Տոլստոյի բժիշկներից Համազասպ Օհանջանյանը հայ էր: Երբ Տոլստոյին հարցրել են, էթե ինչ է լինելու թուրքահայերի ճակատագիրը, նա ասել է` «թուրքերին պետք է կրթել, որ հայերի վիճակը լավանա»:

Ցուցահանդեսի ողջ նմուշները կհանձնվեն Մոսկվայի հայկական եկեղեցու նորակառույց թանգարանին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031