Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առավոտյան կառավարության շենք էին ներխուժել բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների հարազատները ու պնդում էին, որ մինչեւ վարչապետին անձամբ չտեսնեն, չեն հեռանալու: Բայց նրանք կառավարության նիստի կեսից լուռ հեռացան: Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ հեռանալու պատճառը մահացած զինծառայողներից մեկի մոր՝ Գոհարի, ինքնազգացողության վատանալով էր պայմանավորված. «Հետո էլ զգացինք, որ մենք էլ կարող է վատանանք ու դուրս եկանք, բայց եթե ոչ ոք՝ մեր վարչապետը, պաշտպանության նախարարը մինչեւ մյուս հինգշաբթի պատասխան չտվեցին, թող ընդունեն մեզ, պատասխան տան, մյուս հինգշաբթի ավելի բեթար ձեւով մտնելու ենք ներս, բարձրանանք վերեւ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ