Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահե Ավետյանի բժշկական փաստաթղթերն ուղարկվել են արտասահման ու ապշեցրել արտասահմանցիներին

Հուլիս 19,2012 15:28

 «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի համար՝ «Հարսնաքարի» միջադեպով Ռուբեն Հայրապետյանին որպես կասկածյալ ներգրավելու ու ձերբակալելու համար իրավական հիմքերն այն հակասություններն են, որ եղան ոստիկանության պաշտոնյաների միջեւ: «Սկզբում ասում էին, թե գործով Հայրապետյանի թիկնազորի անդամներ չկան, հետո Ներսես Նազարյանն ասաց, որ կան, իսկ ավելի ուշ մեկ այլ պաշտոնյա ասաց, թե թիկնազորի անդամներ չեն, բայց մեկ մեկ ուղեկցել են Ռուբեն Հայրապետյանին»,- այսօր «Ուրբաթ» ակումբում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանությանն անդրադառնալով ասաց նախաձեռնության անդամ Դ. Սանասարյանը: Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Արթուր Մինասյանն էլ հավելեց, որ քրեական գործը կոծկելու քայլեր են նկատվում.« Երաշխավորում են , որ քրեական գործը կքննվի բաց, բայց խնդիրն այն է, որ կոծկման բազմաթիվ նախադեպեր ու հավաստիացումներ ունենք, եւ դրանք բավարար հիմք չեն ունեցել, որ դեպքերը չկոծկվեն»:

Ա. Մինասյանին զարմացրել է այն, որ դեպքի օրն ու դրան նախորդող օրերին Ռ. Հայրապետյանի ողջ երթուղու երկայնքով բոլոր տեսախցիկները փչացել են. «Ձայնագրությունները չկան, ոչ «Հարսնաքարի» ներսում, ոչ դրսում, ոչ էլ Ֆուտբոլի ֆեդերացիայում… Իսկ իրավական հիմնավորումներ բերո՞ւմ են, որ Հայրապետյանը կապ չունի այս ամենի հետ: Ոչ մի ապացույց չբերվեց, որ Հայրապետյանն այնտեղ չի եղել կամ չի առնչվել այդ գործին , հակառակը՝ ավելի կասկածելի բաներ ասվեցին՝ կամերաները փչացել են, ոչ մի վկա չկա»:

Ա. Մինասյանին նաեւ զարմացրել է ոստիկանության ներկայացուցչի ասածը, թե պետք է պարզել ինչից է մահացել Վահե Ավետյանը. «Կա տեղեկատվություն, որ Վահե Ավետյանի բժշկական որոշակի փաստաթղթեր ՝ համակարգչային սոնոգրաֆիան ուղարկվել է Ֆրանսիա, Ավստրիա եւ այլն, եւ այնտեղի բժիշկների արձագանքը ապշեցուցիչ է եղել, նրանք ասել են, որ իրենց մոտ երբեւէ նման նախադեպ չի գրանցվել, երբ ուղեղի դիսլոկացիան մի կիսագնդից մինչեւ մյուսը 4 սմ է: Եվ այսքանից հետո դուրս գալ ու ասել,պետք է պարզել Վահե Ավետյանի մահվան պատճառը, ուղղակի աբսուրդ է»:

Դ. Սանասարյանն էլ ասաց, որ դեպքի կոծկումն էլ Ռուբեն Հայրապետյանից բարձր օղակների հրահանգով է արվում: «Հայաստանում կա ամենաթողության մթնոլորտ, որի թիվ մեկ պատասխանատուն հանրապետության նախագահի պաշտոն զբաղեցնող անձն է… Մենք Մաշտոցի այգում տեսանք, որ իրավական խնդիր կար, որը մինչեւ հիմա չի լուծվել իրավունքի դաշտում, բայց իր էսթետիկ պատկերացումների շրջանակում լուծվեց՝ Տարոն գեղեցիկ չէ, ապամոնտաժիր կամ Ռուբեն գեղեցիկ չէ , ապամանդատվիր, դրանք ընդամենը շոու են եւ սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ նա պատրաստ չէ զոհել իր կուսակցին»,- հավելեց Ա. Մինասյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031