Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անձնագրերի լրացուցիչ խմբաքանակն արդեն իսկ Հայաստանում է

Հուլիս 19,2012 15:07

Կառավարության նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին հանձնարարել է տեղեկատվություն տրամադրել կառավարության անդամներին, թե ինչ լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկել անձնագրերի մատակարարման խնդիրը կարգավորելու ուղղությամբ։

Փոխոստիկանապետը տեղեկացրել է, որ այս տարի նախորդ բոլոր տարիների համեմատ աննախադեպ է եղել անձնագիր ստանալու համար դիմողների քանակը։ Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում եղել է շուրջ 171 հազար անձնագրի փոխանակման դիմում, ապա այս տարի թվաքանակն ավելացել է շուրջ 30 հազարով։ Այդ հանգամանքով պայմանավորված անցկացվել են անհրաժեշտ միջոցառումներ, մասնավորապես, ոչ աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերից դուրս, կազմակերպվել են աշխատանքային հերթափոխեր։ Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ խնդիրը լուծված է, անձնագրերի լրացուցիչ խմբաքանակն արդեն իսկ Հայաստանի Հանրապետությունում է։ Արթուր Օսիկյանը միաժամանակ նշել է, որ դեռևս փոքր է  կենսաչափական տվյալներով անձնագրերի համար դիմողների թվաքանակը։ Առաջին 1.5 ամսվա ցուցանիշը ցույց է տվել, որ առայժմ ընդամենը 800 անձ է դիմել կենսաչափական տվյալներով անձնագիր ստանալու համար։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031