Հուլիսի 18-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Հյուսիսային պողոտայից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արսեն Բ.-ին:
Պարզվել է, որ նա ս/թ հուլիսի սկզբին բաց դռնից մտնելով Թումանյան փողոցի շենքերից մեկի մի բնակարան՝ գողացել է ժամացույց և արծաթյա 3 մատանի:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն